Gridec-ը համակարգի աշխատանքի ընթացքում չափում և գրանցում է էլեկտրական պարամետրերը, ուսումնասիրում այն տեղում և վերլուծում ստացված տվյալները։ Չափումներն ու դիտարկումները համադրում ենք՝ հստակ ինժեներական գնահատական ներկայացնելու համար։
Իրադարձությունը կարող է ավարտվել դեռևս ստուգումը սկսելուց առաջ
Էլեկտրական համակարգում որոշ իրադարձություններ տևում են ընդամենը միլիվայրկյաններ կամ մի քանի ցիկլ։ Մեկանգամյա կարճատև ստուգման պահին չափվող արժեքները կարող են արդեն վերադարձած լինել բնականոն մակարդակի։ Մոնիթորինգը պահպանում է իրադարձության ժամանակային նշումը և դրա պահին գրանցված պայմանները։
02
Որտեղ է օգնում մոնիթորինգը
Էլեկտրաէներգիայի որակի խնդիրները չեն սահմանափակվում մեկ ոլորտով։ Մոնիթորինգը կիրառելի է, երբ էլեկտրաէներգիայի որակն ազդում է սարքավորումների կամ աշխատանքային գործընթացների վրա, կամ երբ ինժեներական որոշման համար անհրաժեշտ են չափված և գրանցված տվյալներ։
03
7-օրյա մոնիթորինգ
Էլեկտրաէներգիայի որակի տվյալները գրանցվում են համակարգի փաստացի աշխատանքի ընթացքում և վերլուծվում՝ ուսումնասիրվող խնդրի համատեքստում։
Մոնիթորինգի տևողությունն ընտրվում է աշխատանքային պայմանների բնորոշ պատկերը ստանալու համար։ Եթե խնդիրը պարբերաբար չի դրսևորվում կամ սարքավորման աշխատանքային ցիկլն ավելի երկար է, կարող է առաջարկվել ավելի երկար ժամանակահատված։
7մոնիթորինգի տևողություն
24/7անընդհատ տվյալների գրանցում
1ինժեներական հաշվետվություն
Չափումներ՝ փաստացի բեռնվածությամբ
Հստակեցնում ենք՝ ինչ պետք է ստուգվի, որ սարքավորումն է ներգրավված և ինչ որոշման պետք է աջակցեն արդյունքները։
Չափումները կատարվում են էլեկտրական համակարգի աշխատանքի ընթացքում՝ բնորոշ աշխատանքային պայմաններում։
Արդյունքները գնահատվում են խնդրի համատեքստում և ներկայացվում տեխնիկական հաշվետվությամբ՝ գրանցված տվյալներով հիմնավորված եզրահանգումներով և առաջարկվող հաջորդ քայլերով։
Ներկայացնում է չափման արդյունքները, դրանց ինժեներական վերլուծությունն ու եզրակացությունները՝ հետագա տեխնիկական որոշումների համար։
Էլեկտրաէներգիայի որակի պարամետրերը չափվում են ԳՕՍՏ ԻԷԿ 61000-4-30-2017 ստանդարտով սահմանված S դասի մեթոդներով։ Հարմոնիկ և միջհարմոնիկ բաղադրիչները գնահատվում են ԻԷԿ 61000-4-7-ի համաձայն, երբ կիրառելի է։ Մատակարարման կետում արդյունքները կարող են համեմատվել Հայաստանում գործող ԳՕՍՏ 32144-2013-ի նորմերի հետ՝ չափման նպատակից և չափման կետից կախված։
Չափումների շրջանակն ու կետերը
Մոնիթորինգի ժամանակահատվածն ու աշխատանքային պայմանները
Գրանցված իրադարձություններն ու միտումները
Ինժեներական մեկնաբանություն
Առաջարկվող հաջորդ քայլերը
Եթե գրանցված տվյալները եզրակացության համար բավարար չեն, հաշվետվությունը դա նշում է։
05
Երբ է պետք չափել
Չափումները պետք է կատարել նախքան սարքավորում գնելը կամ փոխարինելը, վերանորոգման ծավալը որոշելը կամ աշխատանքներն ընդունելը։ Մոնիթորինգի արդյունքները կարող են փոխել տեխնիկական լուծումն ու նախատեսվող ծախսերը։
ԿՐԿՆՎՈՂ ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐ
Մոնիթորինգը ցույց է տալիս՝ արդյոք սնուցման պարամետրերի կամ բեռնվածության շեղումները համընկնում են կրկնվող խափանումների հետ, ինչն օգնում է ընտրել համապատասխան շտկող միջոցը։
ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ ԵՐԱՇԽԻՔ
Տարբեր բեռնվածության պայմաններում չափումները ցույց են տալիս, թե ինչպես է համակարգն իրականում աշխատում։ Սա հնարավորություն է տալիս խնդիրները հայտնաբերել այն փուլում, երբ դրանք դեռ հնարավոր է շտկել պայմանագրի կամ երաշխիքի շրջանակներում։
ԸՆԴԼԱՅՆՈՒՄ
Արևային կայանի, նոր սարքավորման կամ լրացուցիչ բեռի միացման դեպքում որոշ ռեժիմներում կարող են առաջանալ հզորության սահմանափակումներ կամ լարման շեղումներ։ Մոնիթորինգը տվյալներ է տրամադրում նախագծման և հզորության պաշարի գնահատման համար։
ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
Գույքի ձեռքբերումից առաջ չափումները և զննությունը թույլ են տալիս գնահատել էլեկտրական համակարգի փաստացի վիճակը։ Արդյունքները կարելի է հաշվի առնել գինն ու գործարքի պայմանները համաձայնեցնելիս։
06
Ինչ ենք չափում
Լարում և հոսանք
Հարմոնիկներ և միջհարմոնիկներ
Ֆլիկեր
Լարման անկումներ
Լարման անհամաչափություն
Հզորություն և էներգիա
Իրադարձություններ
Ռիսկի ցուցանիշներ
07
Մեր մասին
Gridec-ը Երևանում գործող անկախ էլեկտրատեխնիկական ընկերություն է։ Կենտրոնանում ենք մասնագիտացված ինժեներական աշխատանքի և մեր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցության վրա։
01 · ԻՆՉՈՒ ՍԿՍԵՑԻՆՔ
Ընկերության հիմքում պարզ գաղափար է․ մեր գործընկերները պետք է կարողանան հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց էլեկտրական համակարգում՝ առանց սեփական մասնագիտացված թիմ ունենալու կամ հատուկ չափիչ սարքավորումներ ձեռք բերելու։
02 · ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՄՏԱԾՈՒՄ
Ինժեներական աշխատանքը սկսվում է ճիշտ հարցերից՝ հասկանալով, թե ինչպես է իրականում աշխատում համակարգը, և եզրակացությունները հիմնավորելով չափումների տվյալներով։ Նպատակը ամեն գնով խնդիր գտնելը չէ։ Երբեմն ամենաօգտակար արդյունքը հաստատելն է, որ համակարգն աշխատում է այնպես, ինչպես պետք է։
03 · ԻՆՉ ԵՆՔ ԿԱՌՈՒՑՈՒՄ
Gridec-ը ստեղծում ենք երկարաժամկետ նպատակով։ Ուզում ենք, որ մեր աշխատանքը ճանաչվի ճշգրտությամբ, հստակ հաղորդակցությամբ և տվյալներով հիմնավորված տեխնիկական եզրակացություններով։
08
RMS ԼԱՐՈՒՄ · 10-ՐՈՊԵԱՆՈՑ ՄԻՏՈՒՄ
ԻՆՉ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Նկարագրեք խնդիրը
Նշեք՝ ինչ է տեղի ունեցել, երբ է դա նկատվել և ինչ սարքավորման վրա։
✓
Շնորհակալություն։
Մենք կուսումնասիրենք տրամադրված տեղեկատվությունը և կկապվենք ձեզ հետ՝ չափումների շրջանակը հստակեցնելու համար։
Գաղտնիության քաղաքականություն
Այս քաղաքականությունը բացատրում է, թե ինչ է կատարվում կայքի միջոցով ձեր ուղարկած տեղեկատվության հետ։ Այն վերաբերում է միայն այս կայքին և նկարագրում է կայքի իրական աշխատանքը՝ ոչ ավելին։
Ովքեր ենք մենք
«Գրիդեկ» ՍՊԸ, Դավթաշեն 1, 13-25, Երևան 0058, Հայաստան։ ՀՎՀՀ 08331059։
Այստեղ նկարագրված տեղեկատվության օգտագործման նպատակն ու եղանակը որոշում է «Գրիդեկ»-ը, և հենց նա է այդ տվյալները մշակողը։
Ինչ ենք հավաքում
Կայքում կա մեկ ձև։ Այն հավաքում է ձեր անունը, ընկերությունը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը, ընտրված ոլորտը, խնդրի ձեր նկարագրությունը և կցված ֆայլերը։
Մինչև այդ ձևն ուղարկելը ոչինչ չի հավաքվում։ Մենք վերլուծական և գովազդային համակարգեր չենք օգտագործում, երրորդ կողմի հետագծիչներ չունենք, չենք հավաքում սարքի նույնացուցիչներ, տեղորոշում կամ օգտագործման վիճակագրություն։ Մեր հոսթինգ-ծառայությունը պահում է սերվերի սովորական գրանցամատյաններ, ինչպես ցանկացած վեբ-սերվեր. մենք դրանք ո՛չ կարդում ենք, ո՛չ օգտագործում։
Ինչու ենք օգտագործում
Ձեր հարցմանը պատասխանելու, չափումների շրջանակը հստակեցնելու, առաջարկ պատրաստելու և պայմանավորվածությունը գրանցելու համար։ Տվյալները գովազդային նպատակով չենք օգտագործում, չենք վաճառում և երրորդ անձանց նպատակների համար չենք փոխանցում։
Իրավական հիմքը
Ձեր տվյալներն օգտագործում ենք ձեր իսկ խնդրանքով՝ մինչև պայմանագիր կնքելը քայլեր ձեռնարկելու համար, ինչպես նաև մեզ հասցեագրված գործարար հարցումներին պատասխանելու մեր օրինական շահի հիման վրա։ Եթե ձեր նկատմամբ կիրառելի է Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը (GDPR), դրանք են հոդված 6(1)(b)-ը և հոդված 6(1)(f)-ը։
Ում ենք փոխանցում
Ձևը մեր փոստարկղ է առաքվում FormSubmit ծառայության միջոցով (formsubmit.co), որը գործում է Հայաստանից և Եվրոպական միությունից դուրս։ Ձևի պարունակությունը, ներառյալ կցված ֆայլերը, անցնում է այդ ծառայության միջով։ Ստացված նամակն այնուհետև պահվում է մեր փոստային ծառայության մոտ։
Տեղեկատվությունը բացահայտում ենք նաև այն դեպքում, երբ դա պահանջում է Հայաստանի օրենսդրությունը, օրինակ՝ պետական մարմնի իրավաչափ հարցման դեպքում։ Ուրիշ ոչ ոք ձեր հարցումը չի ստանում։
Տվյալների անվտանգությունը
Կայքը սպասարկվում է գաղտնագրված կապով, ուստի ձևում մուտքագրվածը փոխանցման ընթացքում գաղտնագրված է։ Հարցումները պահվում են փոստարկղում, որին հասանելիություն ունեն միայն դրանց պատասխանող աշխատակիցները։
Դրանից ավելին չենք հավաստիացնում։ Էլեկտրոնային փոստն ի սկզբանե գաղտնի կապուղի չէ. եթե ուղարկելիքը զգայուն է, նախապես տեղեկացրեք, և կպայմանավորվենք ստանալու այլ եղանակի շուրջ։
Cookie և նմանատիպ տեխնոլոգիաներ
Այս կայքը cookie չի տեղադրում։ Դիտարկիչում պահվում է մեկ տեխնիկական նշիչ՝ լեզվական տարբերակների միջև տեսողական անցումը ցուցադրելու համար. այն անձնական տվյալ չի պարունակում, ուրիշի համար ընթեռնելի չէ և վերանում է ներդիրը փակելիս։
Որքան ենք պահում
Հարցումները պահվում են ձեզ հետ վերջին կապից 24 ամիս, ապա ջնջվում են։ Եթե հարցումը վերածվում է պայմանագրի, առնչվող փաստաթղթերը պահվում են այնքան, որքան պահանջում է Հայաստանի հաշվապահական և հարկային օրենսդրությունը։ Կարող եք խնդրել ջնջել ձեր հարցումն ավելի շուտ։
Տվյալների միջսահմանային փոխանցում
Մենք գործում ենք Հայաստանում, և ձեր հարցումը պահվում է այստեղ։ Վերը նշված ձևի ծառայությունը գործում է Հայաստանից և Եվրոպական միությունից դուրս, ուստի ուղարկելիս ձևի պարունակությունը հատում է սահմանը։ Եթե նախընտրում եք դրանից խուսափել, ձևի փոխարեն գրեք ուղիղ sales@gridec.am հասցեին։
Ձեր իրավունքները
Դուք կարող եք պահանջել ձեր մասին պահվող տվյալների պատճենը, խնդրել ուղղել, ջնջել, սահմանափակել դրանց օգտագործումը կամ առարկել դրա դեմ։ Կարող եք նաև պահանջել ձեր տվյալները փոխանցելի ձևաչափով։
Գրեք sales@gridec.am հասցեին. կպատասխանենք 30 օրվա ընթացքում։ Այս իրավունքները բխում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքից և, ձեր նկատմամբ կիրառելի լինելու դեպքում, Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգից (GDPR)։
Բողոքները
Եթե մեր պատասխանը ձեզ չբավարարի, կարող եք բողոքել ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը։ Եվրոպական միությունում գտնվելու դեպքում կարող եք դիմել նաև ձեր երկրի վերահսկող մարմնին։
Այս էջի փոփոխությունները
Եթե հարցումների մշակման կարգը փոխվի, կթարմացնենք այս էջը և ներքևի ամսաթիվը։ Էական փոփոխությունն այստեղ կնկարագրվի, այլ ոչ թե կկատարվի լուռ։
Կապ
Այս քաղաքականության կամ ձեր տվյալների վերաբերյալ հարցերով՝ sales@gridec.am, կամ փոստով՝ «Գրիդեկ» ՍՊԸ, Դավթաշեն 1, 13-25, Երևան 0058, Հայաստան։